Մշակույթ

Հայաստանը միացել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հերթական փուլին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը միացել է «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հերթական փուլին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովը հոկտեմբերի 27-ին պաշտոնապես հայտարարել է Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հերթական փուլին (2021-2027թթ.) միանալու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Բելգիայում Հայաստանի դեսպանությունը։

Ըստ աղբյուրի՝ Հայաստանն արդեն մասնակցել է «Ստեղծագործ Եվրոպայի» նախորդ փուլին (2014-2020թթ.)։

«Ծրագրին շարունակական մասնակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում երկրի մշակութային և ստեղծագործական ոլորտների համար` դարձնելով դրանք ավելի ներառական, թվային և էկոլոգիապես ավելի կայուն, և միաժամանակ ամրապնդում է Հայաստանի և Եվրոպական միության մշակութային համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում