Հասարակական

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Իրանին Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Իրանին Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

«Անկեղծ ցավակցություններ ենք հայտնում Իրանի ժողովրդին և կառավարությանը Շիրազ քաղաքի Շահչերաղ մզկիթում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որի հետևանքով անմեղ մարդիկ են զոհվել: Վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:

Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ Շիրազ քաղաքի Շահչերաղ մզկիթում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով 20 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում