Միջազգային

Ռիշի Սունակն ընտրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ

1 րոպեի ընթերցում

Ռիշի Սունակն ընտրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է ընտրվել Ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի նախագահ Գրեհեմ Բրեդին։

«Կարող եմ հաստատել, որ մենք միայն մեկ թեկնածություն ենք ստացել, որն ուժ ուներ: Եվ այդպես, Ռիշի Սունակն ընտրվել է Պահպանողական կուսակցության առաջնորդ»,- ասել է քաղաքական գործիչը։

Սունակը պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն է դարձել այն ժամանակ, երբ Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնթը հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում