ԵՄ-ն մանրամասներ է հրապարակել ՀՀ-ում տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությունը մանրամասներ է հրապարակել Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին տեղակայվող դիտորդական առաքելության վերաբերյալ:

«Արմենպրես» -ի հաղորդմամբ՝հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանում ԵՄ մոնիտորինգային կարողությունները կիրականացնեն երկու հիմնական խնդիր, նախ՝ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը` հետևելով հրադադարին երկու կողմերի հավատարմությանը, և երկրորդ, տեղում հրադադարի հետ կապված զարգացումների վերաբերյալ կանոնավոր և ժամանակավոր հաշվետվությունների միջոցով ԵՄ թիմը վերահսկելու է իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններում:

Դա թույլ կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել երկու կողմերի սահմանային հանձնաժողովների աշխատանքին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմանի հայկական կողմում կտեղակայվեն միայն քաղաքացիական դիտորդներ։ ԵՄ դիտորդները սահմանին տեղի ունեցողի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն, այդ թվում` մարդու իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ։

Առաքելությունը դատավճիռ կայացնողի դեր չի ստանձնելու, այլ փոխանցելու է իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումները եվրոպական կառույցներին ու ծառայություններին:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԵՄ-ն սերտորեն ներգրավված է երկու կողմերի միջև խաղաղ գործընթացի ղեկավարման գործում։

Հայերեն Español Français

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս