Սպորտ

Աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 5 մարմնամարզիկ

1 րոպեի ընթերցում

Աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 5 մարմնամարզիկ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի 5 մարզիկով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Սպորտային մարմնամարզության 51-րդ աշխարհի առաջնության Հայաստանը կներակայցնեն Հարություն Մերդինյանը, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչատրյանը: Մարզիչը կլինի Հայկ Նազարյանը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերբոյանը կլինի մրցավարների շարքում:

Մարմնամարզության աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է անգլիական Լիվերպուլ քաղաքում: Այն կմեկնարկի հոկտեմբերի 26-ին և կեզրափակվի նոյեմբերի 7-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում