Հասարակական

Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ բախված երեք ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ բախված երեք ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 15-ին, ժամը 23։23-ին ահազանգ է ստացել, որ ԵրևանիԳարեգին Նժդեհի հրապարակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes-Benz C» (վարորդ՝ Պ. Հ.), «Skoda Octavia» (վարորդ՝ Պ. Օ.) և «BMW» (վարորդ՝ Հ. Ա.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան, փակել «Mercedes-Benz C» և «Skoda Octavia» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում