Քաղաքականություն

Պուտինը Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ հանդիպման

3 րոպեի ընթերցում

Պուտինը Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ հանդիպման

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ հանդիպում անցկացնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հրավերն արվել է Աստանայի Կոնգրես կենտրոնում Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ:

«Ես հաճույքով հրավիրում եմ և Ադրբեջանի նախագահին, և Հայաստանի վարչապետին։ Պետք է համաձայնեցնել ամսաթիվը: Ես այնպես եմ հասկանում, որ հետաքրքրություն կա հանդիպելու, Ռուսաստանում, ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում՝ Սոչիում, Պետերբուրգում, Մոսկվայում: Մենք ձեզ հետ կքննարկենք և կորոշենք»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նաև արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնիհայտարարությանը, որում նա մեղադրել էր Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրելու, տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու մեջ: ՌԴ նախագահը նշել է, որ այդ հայտարարությունները ոչ կոռեկտ են և անընդունելի:

«Իհարկե, մենք ողջունում ենք ինչ-որ մեկի միջնորդական ջանքերը, միայն թե դրանք լինենիրավիճակը հանդարտեցնելու, հակամարտությունների բոլոր մասնակիցների օգտին։ Այդ թվում դա վերաբերում է գործընկերների միջնորդությանը, կլինի՝ ԱՄՆ-ից և Եվրոպայից։ Դրա հետ մեկտեղ, ես զարմանքով կարդացի Ֆրանսիայի նախագահի մեկնաբանությունները հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Կարծում եմ, որ այդ հայտարարություններում բացակայում է բուն հակամարտության ընթացքի ընկալումը և, ըստ ամենայնի, բացակայում է կողմերի դիրքորոշման մասին տեղեկատվությունը, ուստի դրանք կոռեկտ չեն հնչել։ Բայց հնարավորություն կլինի, պետք է դեռ Ֆրանսիայի նախագահի հետ դա քննարկել։ Ամեն դեպքում, Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է կարգավորել ցանկացած հակամարտություն, այդ թվում նաեւ Ղարաբաղի եւ նրա շուրջ կապված հարցերը»,- ասել է Պուտինը:

Խոսելով ԱՊՀ տարածքում հակամարտությունների մասին՝ Պուտինը նշել է, որ պետք է ձգտել ստեղծված իրավիճակից առավելագույն ելք փնտրել:

«Իհարկե, ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության բոլոր դրական դրսեւորումների դեպքում պետք է հասկանալ, որ, ցավոք, երբեմն ի հայտ են գալիս տարաձայնություններ եւ հակամարտություններ։ Պետք է, իհարկե, ձգտել ելք փնտրել ստեղծված իրավիճակից, որտեղ էլ որ այն առաջանա։ Բարի կամք, իմ կարծիքով, բոլորն էլ ունեն, պետք է այդ բարի կամքը առավելագույնս օգտագործել»,- նշել է ՌԴ նախագահը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված աղջիկ երեխան վերամիավորվել է ընտանիքի հետ

Հայաստան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված աղջիկ երեխան վերամիավորվել է ընտանիքի հետ

Քաղաքաշինության կոմիտեն համայնքապետարանների աշխատակիցների համար կազմակերպում է urban.e-gov.am համակարգի կիրառման վերաբերյալ դասընթացներ

Հայաստան

Քաղաքաշինության կոմիտեն համայնքապետարանների աշխատակիցների համար կազմակերպում է urban.e-gov.am համակարգի կիրառման վերաբերյալ դասընթացներ

Հովհաննիսյանը և Պրովանդիեն քննարկել են հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հարցերի լայն շրջանակ

Արտաքին քաղաքականություն

Հովհաննիսյանը և Պրովանդիեն քննարկել են հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հարցերի լայն շրջանակ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Թբիլիսի

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Թբիլիսի

Անոնս

Հուլիսի 3-ի միջոցառումների անոնս

Ավստրալիայի վարչապետը մերժել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու առաջարկը

Քաղաքականություն

Ավստրալիայի վարչապետը մերժել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու առաջարկը

Կարեն Գիլոյանն ընդունել է Հռիփսիմե Խուրշուդյանին կարիերան ավարտելու կապակցությամբ

Սպորտ

Կարեն Գիլոյանն ընդունել է Հռիփսիմե Խուրշուդյանին կարիերան ավարտելու կապակցությամբ

Կաշառքով վարորդական վկայականներ ստանալու գործում որպես մեղադրյալ ներգրավվել է շուրջ 3 տասնյակ անձ

Իրավունք

Կաշառքով վարորդական վկայականներ ստանալու գործում որպես մեղադրյալ ներգրավվել է շուրջ 3 տասնյակ անձ

Լուսանկարների շնորհիվ տեսնում ենք Հայաստանի պատմությունը. ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն այցելեց «Արմենպրես»-ի ցուցահանդես

Երևան

Լուսանկարների շնորհիվ տեսնում ենք Հայաստանի պատմությունը. ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն այցելեց «Արմենպրես»-ի ցուցահանդես

«Շիրակ» օդանավակայանում ռումբի տեղադրման վերաբերյալ ահազանգը կեղծ է

Մարզեր

«Շիրակ» օդանավակայանում ռումբի տեղադրման վերաբերյալ ահազանգը կեղծ է

Միջազգային քրեական դատարանի նախագահն ու ՀՀ արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Իրավունք

Միջազգային քրեական դատարանի նախագահն ու ՀՀ արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում