Միջազգային

Տոկաեւն ԱՊՀ-ի երկրներին կոչ է արել համատեղ հակազդել նոր ռիսկերին եւ սպառնալիքներին

2 րոպեի ընթերցում

Տոկաեւն ԱՊՀ-ի երկրներին կոչ է արել համատեղ հակազդել նոր ռիսկերին եւ սպառնալիքներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհրաժեշտ է, որպեսզի ԱՊՀ-ի մասնակիցները համատեղ հակազդեն առաջացող ռիսկերին եւ սպառնալիքներին, այդ թվում՝ ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, հոկտեմբերի 14-ին Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարելէ Ղազախստանի նախագահ Քասըմ ժոմարտ Տոկաեւը:

«Մեզ անհրաժեշտ Է օպերատիվ կերպով կանխիչ միջոցներ մշակել նոր ռիսկերին եւ սպառնալիքներին հակազդելու համար: Ղազախստանը կիսում Է ԱՊՀ-ի պետությունների համատեղ մոտեցումները ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարի գործում համագործակցության կազմակերպա-իրավական մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ: Մենք պատրաստակամություն ենք հայտնում սերտ համակարգված աշխատանքում՝ ծայրահեղականության դեմ պայքարի այսօր ընդունված ծրագրի խնդիրների իրականացման համար»,-հանրապետության ղեկավարի խոսքը մեջբերում Է «Ղազինֆորմ» գործակալությունը:

Անցկացվող գագաթնաժողովի օրակարգում ինտեգրացիոն փոխգործակցության թեմաներն են քաղաքականության, տնտեսության, հումանիտար ոլորտում, առեւտրա-ներդրումային գործընկերության հետագա զարգացումը ԱՊՀ-ի շրջանակներում, անվտանգության հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում