Քաղաքականություն

Երևան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը

1 րոպեի ընթերցում

Երևան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան է ժամանում ԵՄ դիտորդների նախնական խումբը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Այսօր ԵՄ դիտորդական նախնական խումբը ժամանում է Երևան: ԵՄ անդամ 27 երկրներն արագ են գործել Հայաստանի խնդրանքին արձագանքելու համար: ԵՄ դիտորդների տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը և աջակցել Հայաստանի և Ադրբեջան հարաբերությունների կայունացմանը»-ասված է գրառման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում