ԵՄ-ից տեխնիկական խումբ կժամանի Հայաստան՝ քննարկվելու առաքելության տեղակայմանն առնչվող հարցերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունից հոկտեմբերի 13-ին տեխնիկական խումբ կժամանի Հայաստան՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման կոնկրետ վայրի վերաբերյալ հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ԵՄ քաղաքացիական առաքելությունը որտե՞ղ է տեղակայվելու, նա ասաց, որ դեռ քննարկվում են այդ հարցերը:

«Այսօր ԵՄ-ից կժամանի տեխնիկական խումբ, որը կքննարկի այդ հարցերը և այն բոլոր չափանիշները, որոնց համաձայն պետք է տեղակայվի ԵՄ առաքելությունը»,-ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով նրան, որ ՀԱՊԿ-ը ևս դիտորդներ ուղարկելու պատրաստակամություն է հայտնել՝ փոխնախարարն ասաց. «Մենք բաց ենք բոլոր այն առաջարկների առաջ, որոնց շնորհիվ կամրապնդվի մեր անվտանգությունը, կխուսափենք այն իրավիճակից, որն ունեցանք սեպտեմբերին»:

Պրահայում ՀՀ վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԵԽ նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացածհանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն։Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝խրախուսելուԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որառնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նշվել է, որ առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներինաջակցելը:

Հայերեն English Русский Türkçe

Պուտինը Սիրիայի նախագահի հետ քննարկել է հարաբերությունների զարգացման հեռանկարները

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս

Նեպալում ջրհեղեղից հետո հարյուրավոր զբոսաշրջիկներ անհետ կորած են համարվում

Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Գազայի հատվածում իսրայելական հարձակումներից վերջին մեկ օրում գրանցվել է յոթ զոհ և 10 վիրավոր

Մոսկվան Արևմուտքին մեղադրում է Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիայի հարցում Երևանին «շանտաժի ենթարկելու» մեջ

Հայաստանցի երեխաները կշարունակեն «հյուր-աշակերտի» կարգավիճակով սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում. հայ պատգամավորը պարզաբանումներ է ստացել նախարարից

Արագածոտնի մարզում լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիր է բացվել

Տոկիոյում կողոպտիչները խանութից ավելի քան մեկ միլիոն դոլարի ժամացույց են գողացել