Acba Soft POS. առաջին անգամ Հայաստանում հնարավոր է անկանխիկ վճարումներ ընդունել սմարթֆոնով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր տեխնոլոգիաների ներդրմամբ Ակբա բանկն իր թվային տրանսֆորմացիայի շրջանակում շարունակում է զարգացնել Հայաստանում անկանխիկ վճարումները: Ակբան Հայաստանում առաջինը ներկայացնում է Acba SoftPOS բջջային հավելվածը, որը տարբեր ոլորտներում աշխատող կազմակերպություններին առաջարկում է Անդրոիդ սմարթֆոնների միջոցով ընդունել վճարումներ բանկային անհպում քարտերով, NFC հնարավորությամբ սմարթֆոններով և ժամացույցներով:

«Acba SoftPOS հավելվածը նոր հնարավորություններ է բացում անկանխիկ վճարումների նոր սեգմենտների զարգացման համար, մասնավորապես ռեստորանների, փոքր վաճառակետերի, առաքման ծառայությունների, ինչպես նաև միջոցառումների ժամանակ մուտքավճար ընդունող կետերի համար: Acba SoftPOS-ը սմարթֆոնը դարձնում է լիարժեք POS տերմինալ»,- նշել է բանկի թվային բիզնեսի վարչության պետ Արթուր Կարճիկյանը:

«Մենք հպարտ ենք, որ Ակբա բանկի հետ համագործակցությամբ զարգացնում ենք նորարարական վճարային լուծումներ: Առաջին անգամ Հայաստանում Ակբա բանկը ներկայացնում է վճարային նորարարական պրոդուկտ՝ Soft POS՝ հիմնված Visa Tap to Phone տեխնոլոգիայի վրա: Մենք հավատում ենք, որ Acba Soft POS-ը կնպաստի անհպում վճարումների զարգացմանն ամբողջ երկրում, կաջակցի բիզնեսի էկոհամակարգի զարգացմանը և երկրի թվային տրանսֆորմացիայի նպատակներին», - նշել է Վիզայի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։

Acba SoftPOS վճարային գործիքի թողարկման կապակցությամբ Ակբան հոկտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ կիրականացնի արշավ.

Acba SoftPOS վճարային գործիքն ակտիվացրած առաջին 150 կազմակերպություններն անվճար կստանան Visa Business քարտ (քարտի գործողության ողջ ընթացքի համար),

Acba SoftPOS-ի միջոցով 1 միլիոն ՀՀ դրամ և ավելի վճարային գործառնություններ իրականացրած կազմակերպությունները Բանկի կողմից կստանան գանձվող միջնորդավճարների հետ վերադարձ (ոչ ավել, քան 1 մլն ՀՀ դրամի վճարային գործառնությունների դիմաց),

Acba SoftPOS-ի միջոցով 2500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի և 100 ու ավելի գործարք կատարող առաջին 50 կազմակերպությունները որպես մրցանակ կստանան նվեր քարտեր։ Բացի այդ, այս կազմակերպություններից հինգը հնարավորություն կունենա խաղարկությամբ ստանալ նոթբուք:

Բանկի կողմից արշավը կամփոփվի մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը:

Acba SoftPOS վճարային գործիքի ստացման գրանցում:

Acba SoftPOS հավելվածը հասանելի է միայն իրավաբանական անձանց: Այն կարելի է բեռնել Google Play-ից (Անդրոիդ 8.1 կամ ավելի նոր տարբերակով աշխատող և NFC-ի հնարավորությամբ սմարթֆոններով):

Ակբա բանկն առաջիկայում ևս շարունակելու է ներկայացնել նորարարական, հարմարավետ լուծումներ՝ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Հայերեն English

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել