Հասարակական

Երևանի Բագրատունյաց պողոտայի հյուրատներից մեկում տեղի է ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղաքացի այրվածքներ են ստացել

1 րոպեի ընթերցում

Երևանի Բագրատունյաց պողոտայի հյուրատներից մեկում տեղի է ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղաքացի այրվածքներ են ստացել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 9-ին, ժամը 09։15-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Բագրատունյաց 2/8 հացեում գտնվող «D & D» հյուրատանը (մոտ 150 քմ)տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ վնասվել են երկու հյուրասենյակի առաստաղները, միջանցքի առաստաղը և պատը, դռներ և պատուհաններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ տուժածներ Ա․ Ա․-ն և Կ․ Ս․-ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում