Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Մայակ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը. տարահանվել է 10 բնակիչ

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Մայակ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը. տարահանվել է 10 բնակիչ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 7-ին, ժամը 16։32-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Մայակ թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում գազի բալոնից (5 կգ) տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։45-ին, մարվել՝ 17։00-ին։ Մասամբ այրվել է 1 պահարան (5 քմ) և 5 աթոռ։

Նշվում է, որ հրշեջ-փրկարարները տարահանել են 10 բնակչի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում