Մոսկվան Երևանին և Բաքվին փոխանցել է խաղաղության պայմանագրի համընդհանուր առաջարկ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան Երևանին և Բաքվին փոխանցել է խաղաղության պայմանագրի համընդհանուր առաջարկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մեր համընդհանուր առաջարկները փոխանցվել են Երևանին և Բաքվին: Ինչպես մենք արդեն հաղորդել ենք, արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը այցեր է ունեցել տարածաշրջան այդ թեմայով խորհրդակցությունների համար»,- ասել է Զախարովան:

Զախարովան նպատակահարմար չի համարել խաղաղության շուրջ բանակցությունների մանրամասները մեկնաբանելը՝ ընդգծելով, որ Մոսկվան միտված է արդյունքի հասնելուն: «Մենք ինչ-որ հատուկ գովազդային գործունեությամբ չենք զբաղվում, որի տակ ոչինչ չկա: Հակառակը՝ մենք պատմում ենք, թե ինչ է հաջողվել անել: Ուշադրության տակ պահելով խաղաղության պայմանագրի թեմայի զգայուն լինելու հանգամանքը՝ մենք նպատակահարմար չենք համարում մեկնաբանել ընթացող բանակցությունների մանրամասները»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Հայերեն العربية English Español Русский Türkçe

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին