Հասարակական

Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թվականի օգոստոսին. հաստատվել է կազմկոմիտեն

1 րոպեի ընթերցում

Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թվականի օգոստոսին. հաստատվել է կազմկոմիտեն

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հավանության է արժանացել Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշման նախագիծը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թվականի օգոստոսին։

Խաղերը պատշաճ ու բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու նպատակով ստեղծվել է կազմկոմիտե, որի նախագահը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է։ Կազմկոմիտեի կազմում ընդգրկվել են նաև ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկազմակերպվի Գյումրիում, իսկ խաղերը կանցկացվեն Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում։ Փակման արարողությունը տեղի կունենա Երևանում։

Գյումրին 8-րդ խաղերի բացման արարողության մայրաքաղաք է ընտրվել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի միաձայն որոշմամբ: 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ՝ ոսկե, արծաթե և բրոնզե։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում