Հասարակական

ԱԺ-ում առաջարկում են նպաստ տրամադրել մինչև 2 տարեկան երեխա խնամող ծնողին՝ անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող լինելուց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող եւ մինչեւ երկու տարեկան երեխա խնամող ծնողին` անկախ հաշվառման վայրից եւ վարձու աշխատող լինելու հանգամանքից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում ««Պետական նպաստների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։

«2020 թվականի հուլիսի 1-ից հետո, երբ խնամքի նպաստի իրավունք տրվեց նաև չաշխատող գյուղաբնակ ծնողներին, քաղաքաբնակ ծնողներն արտահայտեցին իրենց դժգոհությունը՝ փաստարկելով, որ քաղաքում ապրող երեխաներին խնամելը ևս ծախսատար է և արժանի է պետական հոգածության»,- ասաց Խաչատրյանը։

Վարձու աշխատողների և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչև 2023 թ. հունվարի 1-ը, իսկ գյուղաբանկ ծնողի դեպքում՝ նաև եթե դիմումը ներկայացվել է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը:

Նախագծով նաև առաջարկվում է վերանայել խնամքի նպաստի իրավունքի իրացման մյուս պայմանները` դրանք չփոխկապակցելով աշխատանքից ազատվելու կամ բնակության վայրը փոխելու հետ:

Օրենսդրական նախաձեռնությունը բխում է Կառավարության ծրագրից եւ միտված է ծնելիության կայուն աճ ապահովելուն: Այս նպաստի համար պետբյուջեում նախատեսվել է շուրջ 20,4 մլրդ դրամ:

Հայերեն

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն

ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այլևս երբեք թույլ չենք տա, որ մոռացությունը թաքցնի ճշմարտությունը. հունական Կալամարիայի քաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Սպասվում է, որ Հռոմի պապի հուղարկավորությանը կմասնակցի ավելի քան 200 հազար մարդ

Առանց պատմական հիշողության անցյալը շատ հեշտ է կրկնել. Եվրախորհրդարանի պատգամավոր Մանիատիսը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հունաստանի երկու կուսակցությունների նախագահներ անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Թբիլիսի Սբ․ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցում մատուցվել է բարեխոսական աղոթք առ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի

Երբ հասարակությունները լռում են չարի դիմաց, այն բազմապատկվում է. հույն նախարարը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նիդեռլանդների խորհրդարանի անդամն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Ազգային գերագույն պարտավորություն է վերականգնել պատմական ճշմարտությունը. Հունաստանի նախագահը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին