Հասարակական

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բեռնատարին բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բեռնատարին բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 3-ին, ժամը 16։03-ին ահազանգ է ստացել, որՍպանդարյան գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1977 թ.), «Opel Astra» (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1972 թ.) և «VAZ-2106» (վարորդ՝ Ս․ Վ․, ծնված 1951 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում