Միջազգային

Շոլցը վարակվել է կորոնավիրուսով

1 րոպեի ընթերցում

Շոլցը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սեպտեմբերի 26-ին հանձնել Է կորոնավիրուսի դրական թեստ: Նա գնացել Է ինքնամեկուսացման, նրա մոտ մրսածության թույլ ախտանիշներ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտին:

Շոլցը չեղյալ Է հայտարարել այս շաբաթ մասնակցությունը բոլոր միջոցառումներին: Նա գտնվում Է Բեռլինում: Սեպտեմբերի 25-ին կանցլերը վերադարձել Է Պարսից ծոցի երկրներ կատարած ուղեւորությունից, որի ընթացքում այցելել Է Սաուդյան Արաբիա, Քատար եւ Արաբական Միացյալ Էմիրություններ:

Բանակցությունների հիմնական թեման եղել Է Գերմանիային գազի մատակարարումների ապահովումը:

Նաեւ սեպտեմբերի 26-ին կորոնավիրուսով վարակման մասին Է հայտնել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Նենսի Ֆեզերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում