Քաղաքականություն

Էրդողանը հայտնել է Փաշինյանի հետ հանդիպման հնարավորության մասին

1 րոպեի ընթերցում

Էրդողանը հայտնել է Փաշինյանի հետ հանդիպման հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Հայաստանի Հանրապետությանվարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Պրահայում հանդիպման հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է թուրքական «Անադոլու»-ն:

Էրդողանը հայտնել է, որ քննարկվում է Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը մասնակցելու հարցը՝ նկատելով, որ, եթե որոշեն մեկնել Չեխիա, ապա, ենթադրաբար, այնտեղ կլինի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հնարավոր է՝ բոլոր հարցերն այնտեղ քննարկելու հնարավորություն կունենանք»,-ասել է Էրդողանը:

Նա նշել է նաև, որ որոշակի նախաձեռնություններ կունենան Կովկասում, այս պահին դրանք դեռ պլանավորման փուլում են։ Էրդողանը հավելել է, որ այդ հարցերը կքննարկի իր եղբոր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և, դրանից կախված, քայլեր կձեռնարկեն:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում