Հասարակական

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարին բախվելուց հետո կողաշրջված գազի ավտոցիստեռնը դուրս է բերվել երթևեկելի հատվածից

2 րոպեի ընթերցում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարին բախվելուց հետո կողաշրջված գազի ավտոցիստեռնը դուրս է բերվել երթևեկելի հատվածից

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 20-ին, ժամը 10։50-ին ահազանգ է ստացել, Սարավան գյուղ-«Զանգեր» հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 158-րդ կմ-ին բախվել են «KamAZ» (վարորդ՝ Վ․ Մ․ ծնված 1989 թ․) մակնիշի բեռնատարը և «JAC» (վարորդ՝ Յ․ Ս․ ծնված 1960 թ․) մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռնը, ինչի հետևանքով ավտոցիստեռնը կողաշրջվել է․ճանապարհը միակողմանի փակ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում գտնվող ԱԻՆԲժշկական ապահովման վարչության աշխատակիցներըտուժածներին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը և իրականացրել հերթապահություն։

Ըստ աղբյուրի՝ հատուկ տեխնիկայի օգնությամբ «JAC» մակնիշի ավտոցիստեռնը ուղղվել և դուրս է բերվելճանապարհի երթևեկելի հատվածից․ավտոճանապարհը դարձել է երթևեկելի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում