Տարածաշրջանային

Իսրայելը նշանակել է Թուրքիայում իր դեսպանին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը նշանակել է Թուրքիայում իր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտաքին գործերի նախարարության նշանակումների հանձնաժողովը որոշել է Թուրքիայում դեսպան նշանակել դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Իրիտ Լիլիանին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նշանակումը հաստատվել է կառավարության կողմից։

2022թ. օգոստոսի 17-ին Թուրքիայի արտգործնախարարը, ինչպես նաև Իսրայելի վարչապետի աշխատակազմը հայտարարել էին, որ որոշել են վերականգնել երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները և փոխադարձաբար դեսպաններ նշանակել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում