Բաց վերքերն ամոքելու համար աշխարհը պետք է  ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երևանում ընդգծեց Հայոց ցեղասպանությունը աշխարհի կողմից ճանաչելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փելոսին այս մասին հայտարարեց Երևանում, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ունեցած ելույթում:

Նա շեշտեց Հայաստան այցի շրջանակում իր և կոնգրեսականների այցը Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի իրենց տուրքը մատուցելու համար:

«Շատ հուզիչ էր: Մենք իմացանք սոսկալի ճշմարտությունը, որը թանգարանում մեզ ներկայացրեցին»,- ընդգծեց Փելոսին:

Նա հավելեց. «Բաց վերքերն ամոքելու համար աշխարհը պետք է ճանաչի այն ոճրագործությունը, որը ոչ այլ ինչ էր, քան ցեղասպանություն: Ցեղասպանության ուղղությամբ մեր ջանքերը պետք է շարունակվեն, որպեսզի նման ոճրագործություններ երբևէ չլինեն: Մենք երբեք չենք կարող այն մոռանալ»:

Նա հիշեցրեց, որ կոնգրեսական Ադամ Շիֆը 2019-ին ներկայացրել է բանաձև, որը ոչ միայն դատապարտում էր Հայոց ցեղասպանությունը, այլ նաև պատմությունը ջնջելու ջանքերի դեմ էր: «Մենք մերժում էինք բոլոր այն քայլերը, որոնցով ԱՄՆ կառավարությունը կարող էր ցեղասպանության մերժման հարցի հետ առնչություն ունենալ»,- նշեց Փելոսին:

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին պաշտոնական այցով Երևան է ժամանել սեպտեմբերի 17-ին: Երևանում Փելոսին հանդիպում կունենանաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայերեն العربية English Español Русский

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA