Շինուհայր գյուղին հարակից տարածքում, նախնական տվյալներով, այրվում է մոտ 50 հա տարածք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 16-ին, ժամը 16։32-ին ահազանգ է ստացել, որՇինուհայր գյուղին հարակից տարածքում այրվում է հնձած արտ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ ՀՀ ԱԻՆ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 50 հա տարածք։

Հայերեն