Սպորտ

Մենք բոլորս հայ ենք. Խոակին Կապառոսն աջակցություն է հայտնել Հայաստանին

1 րոպեի ընթերցում

Մենք բոլորս հայ ենք. Խոակին Կապառոսն աջակցություն է հայտնել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը անդրադարձել է Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիային:

«Այս դժվարին պահին ես ևս ուղարկում եմ ձեզ իմ ամբողջ ուժը: Մենք բոլորս հայ ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թվիթերյան իր էջում գրել է Կապառոսը:

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին և իտալական «Ինտեր»-ի ներկայիս կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում խոսել էր Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 105-ն է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում