Այս պահին Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված հարձակման առնչությամբ մեր երկրում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն այս պահին չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախորդ օրը՝ կեսգիշերից Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է իմ սեղանին։ Մենք Անվտանգության խորհրդի և այլ ձևաչափերով պարբերաբար գնահատում ենք իրավիճակը և նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը։ Քանի այդ որոշումը չենք կայացրել, նշանակում է, որ գտնում ենք, որ նման որոշման անհրաժեշտություն չկա՝ ոչ թե այն պատճառով, որ ագրեսիա չկա, այլ որովհետև դա շատ լուրջ որոշում է, որն ունի մի շարք մեխանիզմներ, որոնք միայն ռազմական բնույթի չեն»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ հարկավոր է գնահատել կայացվող որոշումների արդյունավետությունը՝ մի շարք դրվագներում Հայաստանի փորձը հաշվի առնելով։ «Բնականաբար, այդ հարցն օրակարգում է։ Իրադրությունն օրվա մեջ մի քանի անգամ գնահատվում է և ըստ այդմ կայացվում է որոշում»,- հայտարարեց Հայաստանի վարչապետը։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 105-ն է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:

Հայերեն English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները