Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը հայտնեց ՀԱՊԿ դիտորդական առաքելության Հայաստան գալու ժամկետների մասին

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը հայտնեց ՀԱՊԿ դիտորդական առաքելության Հայաստան գալու ժամկետների մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդական առաքելությունը Հայաստան կժամանի սեպտեմբերի 15-ին։

«Մենք կարծում ենք, որ այդ առաքելությունը կժամանի արդեն վաղը․․․ Մեր դիմումը պատշաճ կարգով քննարկվել է ՀԱՊԿ խորհրդում, որոշվել է ուղարկել դիտորդական առաքելություն, և մենք հուսով ենք, որ առաքելությունը վաղն արդեն կժամանի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ։

ԱԳ ղեկավարը գոհունակությամբ փաստեց, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած այս հարձակումը մեծամասամբ խիստ հասցեական դատապարտման է արժանացել միջազգային հանրության կողմից։ «Անշուշտ, մի շարք երկրների ու կազմակերպությունների դեպքում [հայտարարությունները] ոչ այնքան հասցեական էին և ուղիղ արձանագրող, որքան մենք կցանկանայինք, բայց աշխատանքները տարվել են և հիմա էլ շարունակվելու են»,- հավելեց նա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում