Հրազդանում այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 13-ին, ժամը 11։59-ին ահազանգ է ստացել, որ Հրազդան քաղաքի նախկին ջերմոցների տարածքում այրվում է խոտածածկույթ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել՝ 15:44-ին: Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ:

Հայերեն