ԱՀԿ-ում հայտնել են Եվրոպայի 17 մլն բնակիչների մոտ հետքովիդային համախտանիշի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 17 միլիոն մարդ Եվրոպայի տարածաշրջանի 53 երկրնեում լոնգ-քովիդ (հետքովիդային համախտանիշ) Է տարել համավարակի առաջին երկու տարում: Մայր ցամաքի միլիոնավոր բնակիչներ, հնարավոր Է, ստիպված կլինեն դրանով ապրելու երկար տարիներ, ասված Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի՝ սեպտեմբերի 13-ին հրապարակված մամուլի տեղեկագրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փորձագետների գնահատումներով՝ 2020 – 2021 թվականներին հետքովիդային համախտանիշի դեպքերի քանակն աճել Է 307 տոկոսով, ինչը պայմանավորված Է 2020 թվականի վերջից եւ 2021 թվականի ընթացքում COVID-19-ի հաստատված ախտորոշումների ակտիվ աճով: Ըստ որում հետքովիդային համախտանիշի հավանականությունը կանանց մոտ կրկնակի բարձր Է, քան տղամարդկանց մոտ: Բացի դրանից, դրա հավանականությունն Էապես աճում Է COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում, որը հոսպիտալացում Է պահանջում. կանանց մոտ երեք դեպքից մեկի եւ տղամարդկանց մոտ հինգ դեպքից մեկի ժամանակ:

«Թեեւ շատ բան դեռ պետք Է իմանալ հետքովիդային համախտանիշի մասին, հատկապես այն մասին, թե ինչպես Է դա դրսեւորվում բնակչության պատվաստված եւ չպատվաստված խմբերի մոտ եւ ինչպես Է ազդում կրկնական վարակման վրա, այդ տվյալները մատնանշում են անալիզի, լրացուցիչ ներդրումների, այն մարդկանց մեծ աջակցության եւ նրանց հետ մեծ համերաշխության սուր անհրաժեշտությունն, ովքեր տանում են այդ հիվանդությունը»,- բերված Է հաղորդագրության մեջ ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեի խոսքը: Կազմակերպությունը բոլոր երկրներին կոչ Է անում բացառիկ լրջորեն վերաբերվել այդ վիճակին եւ շտապ կարգով ներդրումներ կատարել դրա հետազոտության, բուժման եւ վերականգնման բնագավառում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները

Հունգարիայի նոր նախագահ է ընտրվել Գերագույն դատարանի նախկին նախագահ Անդրաս Բական

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Վարդենիս համայնքին նվիրաբերել է 18․5 կիլովատտ հզորության մուրճային աղաց

Տեղի է ունեցել Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ

Շիրակի մարզում իրականացվող քաղաքաշինական աշխատանքներն աննախադեպ են. ներկայում ընթացքի մեջ է 30 ծրագիր

Ֆրանսիայում երեք միջուկային ռեակտորներ դադարեցրել են աշխատանքը մեդուզաների պատճառով

Սևան համայնքը «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2026»-ին մասնակցել է 33 միջոցառմամբ

Հաճախորդների շնորհակալության օրը՝ այս անգամ IDBank-ի «Էրեբունի» մասնաճյուղում

ՇՄ նախարարությունում շարունակվում են պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումները

Հորդանանի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին