Ռուսաստանում մայիսի 21-ից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսից 100-ից ավելի մահ են արձանագրել մեկ օրում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը մեկ օրում հասել Է 101-ի՝ նախորդ օրվա 81-ի դիմաց: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 13-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Այսպիսով, մայիսի 21-ից ի վեր առաջն անգամ երկրում արձանագրվել Է քովիդի պատճառով 100-ից ավելի մահացու դեպք՝ մեկ օրում: Ընդամենը համավարակի սկզբից, շտաբի տվյալներով, մահացել Է 385 530 հիվանդացած:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 44 045-ով՝ նախորդ օրվա 46 488-ի դիմաց՝ մինչեւ 20 157 143: Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 48 187-ով՝ նախորդ օրվա 35 660-ի դիմաց՝ մինչեւ 19 144 853:

Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացվել Է 4 663 քովիդով հիվանդացած՝ նախորդ օրվա 1 848-ի դիմաց (աճը՝ 152,3 տոկոս): Հոսպիտալացումների թիվն ավելացել Է 79 տարածաշրջաններում եւ նվազել՝ վեցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA