ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայությունը N զորամիավորումում անցկացնում է ստուգումներ
1 րոպեի ընթերցում
![ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայությունը N զորամիավորումում անցկացնում է ստուգումներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/09/1092256.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորումում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության աշխատանքային խումբն անցկացնում է ստուգումներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, խմբի սպաները, գեներալ-մայոր Կարեն Շաքարյանի ղեկավարությամբ, եղել են կառավարման կետերում, ստուգել զորամիավորման և զորամասերի ապահովման և սպասարկող ստորաբաժանումների պատրաստականությունը, անձնակազմի մարտական պատրաստությունն ու համալրվածությունը, մարտական խնդիրների, ղեկավար փաստաթղթերի և մասնագիտական առարկաներիիմացությունը։