Հասարակական

Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկում այրվել է խոհանոցը

1 րոպեի ընթերցում

Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկում այրվել է խոհանոցը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 11-ին, ժամը 03:12-ին ահազանգ է ստացել, որհրդեհ է բռնկվել Երևանի Մանթաշյան փողոցիթիվ 3 շենքի բնակարաններից մեկիխոհանոցում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 03:41-ին, մարվել՝ 04։07-ին։Այրվել է բնակարանի խոհանոցը՝ մոտ 20 քմ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում