Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է Հայաստանը մասնակցում Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ կապ ունի Հայաստանը Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի և Հեռավոր Արևելքի հետ:

«Հայտնի է, որ լոգիստիկ սխեմաները դրամատիկ կերպով փոխվում են, և, եթե նայենք քարտեզին, մենք կարող ենք տեսնել և նկատել այն հնարավորությունները, որոնք բացվել են և բացվելու են Հայաստանի համար ևս: Հակառակ ամեն ինչի, Արևելքից Արևմուտք, Արևմուտքից Արևելք ապրանքների ներհոսքը չեն դադարի, Հյուսիսից Հարավ և Հարավից Հյուսից` ևս: Եվ եթե քարտեզին նայենք, ակնհայտ է, որ Հայաստանը գտնվում է այդ ուղիների խաչմերուկում և մենք, կարծում ենք, որ այստեղ իսկապես հնարավորություն կա, որը պետք է օգտագործենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այս պահին Հայաստանում իրականացվում է Հյուսիս-Հարավ նախագիծը:

«Դա նոր ավտոմոբիլային ճանապարհի կառուցումն է, որը կապում է մեր հարավային հարևան Իրանին հյուսիսային հարևան Վրաստանի հետ»,- ասաց վարչապետը:

Հայերեն English Русский Türkçe

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ