Լիզ Թրասը դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պահպանողական կուսակցության առաջնորդ Լիզ Թրասն ստանձնեց Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը: Այդ մասին Է վկայում Եղիսաբեթ Բ թագուհու հետ 47-ամյա քաղաքական գործչի ունկնդրության լուսանկարը, որը տեղի Է ունեցել սեպտեմբերի 6-ին Շոտլանդիայի Բալմորալ դղյակում: Լուսանկարը տարածել Է Բուկինգհեմի պալատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ ավանդույթի՝ միապետն ընտրյալ վարչապետի հետ հանդիպմանը նրան հանձնարարում Է կազմել կառավարություն: Ավելի վաղ 96-ամյա միապետն ընդունել Է Բորիս Ջոնսոնի պաշտոնաթողությունը, որն այդ պաշտոնն զբաղեցրել Է երեք տարուց փոքր-ինչ ավելի: Նրա հանդիպումը միապետի հետ, որին ներկա Է եղել նաեւ Ջոնսոնի տիկին Քերին, տեւել Է շուրջ 40 րոպե:

Թրասը երրորդ կինն Է Մեծ Բրիտանիայի կառավարության գլխավորի պաշտոնում՝ Մարգարետ Թեթչերից (նախարարների կաբինետը գլխավորել Է 1979 թվականից մինչեւ 1990 թվականը) եւ Թերեզա Մեյից հետո (2016-ից մինչեւ 2019 թվականը): Նա 56-րդ վարչապետն Է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ կամ 78-րդը՝ հաշվի առնելով նրանց, ովքեր այդ պաշտոնն զբաղեցրել են մեկ անգամից ավելի: Նորին Մեծության համար, որն սկսել Է գահակալել Ուինսթոն Չերչիլի երկրորդ վարչապետության ժամանակ, Թրասը կդառնա Մեծ Բրիտանիայի կառավարության արդեն տասնհինգերորդ ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Français Русский Türkçe

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ