Հայաստանի գրադարաններում կբացվեն Մոսկվայի անկյուններ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ այսուհետև Երևանի Ա.Ս. Պուշկինի անվ․ դպրոցի գրադարանում կգործի Մոսկվայի անկյուն, որտեղ ներկայացված է հետաքրքիր և ճանաչողական գրականություն Ռուսաստանի մայրաքաղաքի մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄՄԳԿ-ից, կրթական այս հարթակի բացմամբ ազդարարվեց Երևանում Մոսկվայի 875-ամյակի միջոցառումների և Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) 15-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:

««Մոսկվայի մասին գրքերը կօգնեն երեխաներին իմանալ ավելին մայրաքաղաքի մասին և հաղորդակցվել մշակույթին, ինչը կծառայի երկու մայրաքաղաքների՝ Երևանի և Մոսկվայի միջև մշակութային երկխոսության զարգացմանը», - նշեց դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը։

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրենի խոսքով, խորհրդանշական է, որ Ռուսաստանի մայրաքաղաքի 875-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվում է Մոսկովյան փողոցում գտնվող Ա․ Պուշկինի անվան դպրոցում:

«Այս գործակցությունը մեզ համար մեծ նշանակություն ունի, քանի որ դպրոցը և մանկավարժները կրթում ու դաստիարակում են ապագա սերնդին և այս կարևոր առաքելության մեջ պահպանում և ամրապնդում երկու ժողովուրդների արժեքներն ու դարավոր բարեկամությունը», - նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Մոսկվայի անկյան բացման առիթով դպրոցի աշակերտները պատրաստել էին համերգային ծրագիր, որի ընթացքում ներկայացվեցին հետաքրքիր փաստեր Մոսկվայի մասին։ Միջոցառման ավարտին Վահրամ Կարապետյանը Նատալյա Ստեփանյանին հանձնեց շնորհակալագիր տոնական միջոցառումների շրջանակում գործակցության և աջակցության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Մոսկվայի անկյունների բացումը նախատեսվում է նաև Հայաստանի այլ գրադարաններում։ Կրթական անկյունների նպատակն է հանրությանը ծանոթացնել Ռուսաստանի մայրաքաղաքի մշակութային և պատմական ժառանգությանը, հավաստի տեղեկություններ տրամադրել ժամանակակից Մոսկվայի մասին։

Հայերեն English Français Русский

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից