Մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» երրորդ համաժողովը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ամերիկյան համալսարանում սեպտեմբերի 2-ին մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» միջազգային համաժողովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն այս տարի անցկացվում է սեպտեմբերի 2-3-ը և արդեն երրորդ տարին է՝ համախմբում է բազմաթիվ երկրներից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներին։

«Դատաֆեստ Երևան» համաժողովը նպատակ ունի խթանել Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ Հայաստանի և արտերկրի մասնագետների համար ստեղծելով հարթակ, որտեղ նրանք կկարողանան հաղորդակցվել, կիսվել իրենց փորձով և նոր կապեր հաստատել։

«Այս տարի նկատվում է մարդկանց ավելի մեծ հոսք, ավելի շատ մարդիկ են հետաքրքրություն ցուցաբերել, կրկնակի շատ մասնակիցներ են գրանցվել: Արհեստական բանականության և տվյալագիտության հանդեպ հետաքրքրությունը մեծ թափ է առել: Այն նկատելի է դառնում խոսնակների քանակի, ինչպես նաև հովանավոր ընկերությունների քանակի աճից: Անցյալ տարի 3 լսարան էինք հատկացրել ելույթների համար, սակայն այս տարի ունենք 4 լսարան բոլոր ելույթները էլ ավելի հասանելի դարձնելու համար»,- նշել է «Դատաֆեսթ Երևան» համաժողովի համակազմակերպիչ Զավեն Նավոյանը։

Բանախոսների մի մասը արհեստական բանականությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից են, մյուս մասը՝ առաջատար մասնագետներ Շվեյցարիայից, Ռուսաստանից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Սաուդյան Արաբիայից, Իռլանդիայից և այլն։ Համաժողովի շրջանակում ոլորտի առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ HuggingFace, DeepMind, eBay, NVIDIA և այլն, ներկայացրել են տվյալագիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ոլորտում կատարվող ամենաարդիական հետազոտությունները և տեղի ունեցող զարգացումները։

Համաժողովի ելույթների ձայնագրությունները հրապարակվելու են հաջորդիվ համաժողովի կայքում։

Միջոցառման հովանավորներն են Intent AI, Digitain, PMI Science, Picsart, Portmind, WorldQuant, AimStack, AMD, Krisp, One Market Data, Plat AI, Simply Technologies և Deem Communications ընկերությունները:

Համաժողովի կազմակերպիչներն են «Դատաֆեսթ Երևան» հասարակական կազմակերպությունն ու Հայաստանի ամերիկյան համալսարանի Զաւէն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետը։

Հայերեն English Français Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին