Հասարակական

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին մոտ 600 մ ձորը գլորված ավտոմեքենային վարորդը տեղում մահացել է

1 րոպեի ընթերցում

Սպիտակ-Երևան ավտոճանապարհին մոտ 600 մ ձորը գլորված ավտոմեքենային վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 31-ին, ժամը 14։52-ին ահազանգ է ստացել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 17-րդ կմ-ին «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 600 մետր գլորվելով՝ հայտնվել հարակից ձորակում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ փրկարարները «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, մոտեցրել «1-03» ծառայության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում