Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատանը գործել են օդային տագնապի շչակները. SHAFAQ News

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի լույս 30-ի գիշերն օդային տագնապի շչակներ են գործել ԱՄՆ-ի դեսպանատանը, որը գտնվում Է Բաղդադի կենտրոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Իրաքի SHAFAQ News նորությունների պորտալը: Պորտալի տվյալներով՝ Իրաքի մայրաքաղաքի «կանաչ գոտւմ», որտեղ գտնվում են կառավարական հիմնարկությունները եւ օտարերկրյա պետությունների դեսպանատները, լսվում են պայթյունների ձայներ:

Al Arabiya հեռուստաալիքը հաղորդել Է, որ «կանաչ գոտու» ուղղությամբ արձակվել են հրթիռներ: Ինչպես ճշտել Է պորտաի աղբյուրն արաբական հանրապետության ուժային կառույցներում, «Իրաքի մայրաքաղաքի կանչ գոտին» ենթարկվել Է հրթիռների հարավածի, որոնք արձակվել են համազարկային կարակի հրթիռային համակարգով: Գնդակոծումից գործել են օդային տագնապի շչակները Միայալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությունում: Լրացուցիչ մանրամասնություններ չեն հայտնում: Գնդակոծման հետեւանքով զոհերի կամ վիրավորների մասին տեղեկատվություն չի ստացվել:

Օգոստոսի 29-ին շիաների իմամ Մուքթադա աս Սադրի հարյուրավոր կողմնակիցներ, որը հայտարարել Է քաղաքականությունից իր հեռանալու մասին, գրավել են Բաղդադի «կանաչ գոտին», շրջապատել Հանրապետության պալատը եւ մտել շենք: Չնայած ամբողջ երկրում սահմանված պարետային ժամին, մայրաքաղաքում եւ Իրաքի մի քանի տարածաշրջաններում շարունակվում են բախումները: Վերջին տվյալներով՝ մայրաքաղաքի կենտրոնում զինված ընդհարումների ընթացքում զոհվել Է առնվազն 20 մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավորվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ