Պակիստանում մուսոնային անձրևների ու հեղեղումների հետևանքով տուժել է 33 մլն մարդ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մուսոնային անձրևների ու հեղեղների պատճառով Պակիստանում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տուժել է ավելի քան 30 միլիոն մարդ, որը կազմում է այդ երկրի բնակչության 15 տոկոսը։ Ավելի քան 900 մարդ մահացել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Reuters-ին հայտնել է Պակիստանի կլիմայական փոփոխությունների նախարար Շերի Ռեհմանը։

Պակիստանի իշխանություններն արդեն իսկ կոչ են արել միջազգային հանրությանն աջակցել իրենց հեղեղումների հետևանքների վերացման աշխատանքներում։

«33 մլն մարդ տուժել է, անտուն մնացած մարդկանց վերջնական թիվը հստակեցվում է․․․ Պակիստանի հարավը գրեթե ամբողջությամբ ջրի տակ է, մարդիկ տեղափոխվում են ավելի բարձրադիր վայրեր»,- ասել է Ռեհմանը։ Նա ընդգծել է հրատապ կերպով ՄԱԿ-ին դիմելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ հարցը չի վերաբերում միայն մեկ երկրի կամ նահանգի, այլ համարվում է կլիմայական փոփոխություններով պայմանավորված աղետ։

Հայերեն English Français

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ