Դպրոցներում ներդրվելու են մասնագիտական կողմնորոշման ակումբներ. ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Արարատի մարզի տնօրենների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզպետարանում օգոստոսի 25-ին տեղի է ունեցել հանրակրթական դպրոցների 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ–ի տնօրեն Արտակ Պողոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը, նախարարության, մարզպետարանի ոլորտային պատասխանատուներն ու դպրոցների տնօրենները։

Հանդիպմանը քննարկվել են նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր: Նախարարի տեղակալը ներկայացրել է կրթական համակարգի բարեփոխումները՝ նշելով, որ հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրմանն ընդառաջ` հանրապետության բոլոր դպրոցների տնօրենները, փոխտնօրեններն ու մանկավարժները պետք է անցնեն վերապատրաստումներ:

Չափորոշիչն անցյալ ուսումնական տարվանից փորձարկվում է ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում: Անցյալ տարի չափորոշիչները փորձարկվել են 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում։ Այս տարի փորձարկումն իրականացվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ, 11-րդ դասարաններում։ 2023 թվականի սեպտեմբերից հանրակրթության նոր չափորոշիչը փուլային կարգով ներդրվելու է հանրապետության բոլոր դպրոցներում:

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` հանրակրթության նոր չափորոշչով նախատեսված է բոլոր դպրոցներում բնագիտական նոր լաբորատորիաներ հիմնել: Դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևում առանձին ֆինանսավորում է նախատեսված լաբորատորիաների պահպանման և գործարկման համար: Դպրոցներում մասնագիտական կողմնորոշման կարևորությունն ընդգծելով՝ փոխնախարարը նշել է, որ ըստ նոր չափորոշչի՝ բոլոր դպրոցներում ներդրվելու են մասնագիտական կողմնորոշման ակումբներ։

Նշվել է, որ Արարատի մարզից կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 311 մանկավարժ։ Անցյալ տարվա փորձարկման ծրագրով` մարզից 22 մանկավարժ ատեստավորվել է և արդեն ստանում է կարգով նախատեսված հավելավճարները և սահմանված բարձր դրույքաչափը:

Փոխնախարարը ներկայացրել է նաև բուհական ընդունելությունների մարզային արդյունքները. այս տարի մարզի 961 դիմորդներից 733–ն ընդունվել են տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալն ու մյուս պատասխանատուները պատասխանել են տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, աշխատավարձերի բարձրացմանը, վարչական աշխատողների դասավանդմանն առնչվող նոր օրենսդրական կարգավորմանը և այլ խնդիրների։

Հայերեն

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանում սուր շնչառական վարակների ակտիվությունը պահպանվում է. հիմնական թիրախային խումբը երեխաներն են

Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներից են

Մերձավանում սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում. ՆԳՆ

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր