Հասարակական

Երևան-Իջևան ավտոճանապարհից դուրս եկած և շինության պատի բախված ավտոմեքենայի վարորդը մահացել է

1 րոպեի ընթերցում

Երևան-Իջևան ավտոճանապարհից դուրս եկած և շինության պատի բախված ավտոմեքենայի վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 25-ին, ժամը 12։23-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 61-րդ կմ-ին «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Թ․, ծնված 1957 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 40 մ) և բախվել հարակից շինության պատին․ վարորդը տեղում մահացել է:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդիդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ պատահարի առնչությամբ կատարվում է նախաքննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում