ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և ՌԴ դեսպանը քննարկել են ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր
1 րոպեի ընթերցում
![ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և ՌԴ դեսպանը քննարկել են ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/08/1090829.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն օգոստոսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը մասնակցել է դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՍերգեյԿոպիրկինըշնորհավորել է Էդվարդ Ասրյանին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են ռազմական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։