Հնարավոր է, «Սուրմալու»-ում անհետ կորած քաղաքացու դին մոխրացել է. ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրմալու» առևտրի կենտրոնում անհետ կորած քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, մնացել է 40 մ2 տարածք, որտեղ փրկարարները դեռ պետք է իրականացնեն որոնողական աշխատանքներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Հովհաննես Եմիշյանը:

«Մենք երկու օր աշխատել ենք, որպեսզի հասնենք այն տեղամասը, որտեղ ենթադրաբար գտնվում է անհետ կորած անձը: Մենք բոլոր հավանական տեղերը նայում ենք, չենք բացառում որևէ հատված»,- ասաց Եմիշյանը:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի խոսքով՝ անհետ կորած անձի հավանական գտնվելու վայրում բարձր ջերմաստիճան է եղել, 20 ժամից ավելի այդ տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվել:

«Մոտ 1-1.5 մետր երկարության մոխիր է այնտեղ: Պայթյունի և հրդեհի ժամանակ ջերմաստիճանը եղել է 500-ից մինչև 1000 °C: Հնարավոր է, որ մարմինը մոխրացած լինի»,- պարզաբանեց Եմիշյանը:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նշեց, որ, հավանաբար, ևս մեկ օր կիրականացվեն որոնողափրկարարական աշխատանքներ, ինչից հետո եզրակացություն կլինի՝ գտնվեց քաղաքացին, թե՞ ոչ:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից և հրդեհից հետո որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են։ Այս պահին անհետ կորած է համարվումՎանիկ Խաչիկի Ամիրխանյանը:

Հայերեն English Русский

Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկ

Գուտերեշն աշխարհում ստեղծված կլիմայական քաոսը սպառնալիք է համարում կենսաբազմազանության համար

Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները

Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման արդյունքում Հայաստանից ոչ մի տարածք չի տրվել և չի տրվելու. Ալեն Սիմոնյան

«Ռեսուրսներից՝ հնարավորություններ»․ Հանքարդյունաբերական ֆորումը Հայաստանում է համախմբել ոլորտի միջազգային առաջնորդներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարին

ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել է, որ «Ջորջ Բուշ» ավիակիրը վերադարձել է Արաբական ծով

Հայաստանի համար դժվարին օրերին բնությունն է մեզ փրկել. Փաշինյան

Մեր տարածաշրջանն արագորեն և արմատական կերպով փոխվում է դեպի լավը. Արարատ Միրզոյան

Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ