Սեուլը դեմ է ԿԺԴՀ-ում փոփոխությունների համար ուժի կիրառմանը. Հարավային Կորեայի նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը օգոստոսի 17-ին հայտարարել Է, որ Սեուլը չի կարող ԿԺԴՀ-ին անվտանգության երաշխիքներ տալ, բայց ինքը չի ցանկանում, որպեսզի Հյուսիսային Կորեայում ստատուս քվոն փոխվի ուժային մեթոդներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են հարավկորեական ԶԼՄ-ները:

«Երաշխավորել ռեժիմի անվտանգությունը՝ դա այն չԷ, ինչը կարող Է անել Կորեայի Հանրապետության կառավարությունը: Բայց ո՛չ ես, ո՛չ Կորեայի Հանրապետության կառավարությունը չենք ցանկանում, որպեսզի Հյուսիսային Կորեայում ստատուս քվոն փոխվի անհիմն կերպով կամ ուժով»,-նա ասել Է մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու 100 օրվան:

Ինչպես գրում Է «Ռյոնհափ» գործակալությունը, «դա ընդունվել Է որպես Փհենյանին մեկնած եւս մեկ ձիթենու ճյուղ»: Օգոստոսի 15-ին Յուն Սոկ Յոլը շարադրել Է հյուսիսկորեական տնտեսության զարգացման իր պլանի մանրամասներն այն դեպքում, եթե Փհենյանը քայլեր ձեռնարկի միջուկազերծման ուղղությամբ: Ավելի վաղ առաջարկությունը հնչել Էր ընթացիկ տարվա մայիսին նրա պաշտոնակալման արարողության ճառում:

«Համարձակ նախաձեռնությունը, որով եմ հանդես եմ գալիս, փուլ առ փուլ զգալիորեն կբարելավի Հյուսիսային Կորեայի տնտեսությունը եւ կբարձրացնի նրա ժողովրդի կենսամակարդակը, եթե Հյուսիսը դադարեցնի իր միջուկային ծրագրի զարգացումը եւ ձեռնամուխ լինի միջուկազերծման իրական եւ հիմնավորված գործընթացին»,-հայտարարել Է Յուն Սոկ Յոլը՝ հանդես գալով Կորեայի ազատագրման օրվա առթիվ միջոցառմանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres