Իրանն ուղակել Է միջուկային գործարքի շուրջ ԵՄ-ի առաջարկության պատասխանը. Al Jazeera

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները Եվրամիությանն (ԵՄ) են ուղարկել միջուկային գործարքի վերականգնման շուրջ առաջարկության պատասխանը: Օգոստոսի 15-ի երեկոյան այդ մասին հաղորդել Է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյայի, տեղեկացնում Է «Արմենպերս»-ը: Ուղերձի բովանդակությունը չեն հայտնում:

Միեւնույն ժամանակ ISNA գոծակալությունը պնդում Է, որ իրանական կողմի պատասխանը հանձնվել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին, որն օգոստոսի սկզբին բանակցությունների մասնակիցներին Է ներկայացրել Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման՝ իր նախագիծը:

Գործակալության աղբյուրի խոսքով՝ Թեհրանն ակնկալում Է Բրյուսելից պատասխանն ստանալ երկու օրվա ընթացքում: Երկուշաբթի օրն Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը հայտարարել Է, որ Թեհրանը եվրոպական կողմի առաջարկություններին գրավոր պատասխանը ԵՄ-ից միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համակարգող Էնրիկե Մորեին կտա տեղական ժամանակով մինչեւ կեսգիշեր (Երեւանի ժամանակով մինչեւ 23:30-ը):

Օգոստոսի 11-ին The Wall Street Journal թերթը հայտնել Է, որ ԵՄ-ի դիվանագետները կազմել են Իսլամական Հանրապետության հետ միջուկային գործարքի վերականգնման շուրջ փաստաթղթի ավարտուն տեքստի նախագիծը: Այդ տեղեկատվության համաձայն՝ Բրյուսելը Թեհրանին առաջարկել Է զիջումներ այն հետաքննության հարցում, որը վերաբերում Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կողմից հայտնաբերված միջուկային նյութին, որի ծագումն իրանական կողմը չի պարզաբանել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ