Հասարակական

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 7-ի

1 րոպեի ընթերցում

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 7-ի

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած հրդեհի և պայթյունի զոհերի թիվը հասել է 7-ի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանանը։

«Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։

Այս պահի դրությամբ ունենք 7 զոհ:

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- նշել է նա։

ՀՀ ԱԻՆ-ի վերջին տվյալներով՝ պայթյունից հետո Երևան քաղաքի բժշկական կեմտրոններ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 13-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 47-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։

Անհետ կորած կարող է համարվել 21 մարդ, որոնցից 5-ը՝ Իրանի, 1-ը՝ Ռուսաստանի քաղաքացի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում