Հասարակական

Գնել Սանոսյանը «Fly Arna» ընկերության գործադիր տնօրենի հետ հանդիպմանը առաջարկել է դիտարկել թռիչքների աշխարհագրությունն ընդլայնելու հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Գնել Սանոսյանը «Fly Arna» ընկերության գործադիր տնօրենի հետ հանդիպմանը առաջարկել է դիտարկել թռիչքների աշխարհագրությունն ընդլայնելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարԳնել Սանոսյանն ընդունել է «Fly Arna» ընկերության գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսին և ընկերության կոմերցիոն բաժնի տնօրեն Կարինե Անդրեասյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Գնել Սանոսյանը ողջունել Հայաստանի ազգային ավիափոխադրողի մեկնարկը և հաջողություններ է մաղթել հետագա գործունեության մեջ։

Հանդիպման ժամանակ Էնթոնի Փրայսը նախարարին է ներկայացրել ընկերության շուկա մուտք գործելու առաջին քայլերը, գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև ընկերության հետագա զարգացման ուղղված քայլերի հաջորդականությունը։ «Fly Arna» ընկերության գործադիր տնօրենը նախարարին տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ նախատեսում են ևս 2 Airbus A320 մոդելի ինքնաթիռ ներգրավել ավիաընկերության գործունեության համար։

Նախարարին է ներկայացվել նաև այս տարվա սեպտեմբեր ամսից ՌԴ շուկա մուտք գործելու հեռանկարները։ Նախարար Սանոսյանն առաջարկել է դիտարկել թռիչքների աշխարհագրությունն ընդլայնելու հնարավորությունները, ինչպես նաև հատուկ ուշադրություն դարձնել ուղևորների սպասարկման որակին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել նաև ՀՀ ավիաընկերությունների՝ եվրոպական ուղղությամբ թռիչքների իրականացման սահմանափակումների վերացման հարցում։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում