Սպորտ

Հայաստանի լողի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի լողի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լողի հավաքականն օգոստոսի 11-21-ը Հռոմում մասնակցելու է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը: Օգոստոսի 9-ին, թիմը 4 լողորդով մեկնել է մրցավայր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց պայքարում հանդես են գալու Արթուր Բարսեղյանը (50, 100 մ ազատ ոճ, 50, 100 մ բաթերֆլայ) և Վլադիմիր Մամիկոնյանը (50, 100 մ ազատ ոճ):

Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Վարսենիկ Մանուչարյանը (50, 100 մ բաթերֆլայ, 50 մ ազատ ոճ, 50 մ բրաս) և Անի Պողոսյանը (50, 100, 200 մ ազատ ոճ): Հայաստանը հանդես է գալու նաև թիմային խառը 4x100 մ ազատ ոճում: Թիմը հանդես կգա Արման Վահանյանի գլխավորությամբ:

Նախքան Եվրոպայի առաջնության մեկնելը, Արթուր Բարսեղյանը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում օրերս մասնակցել է բանակայինների աշխարհի խաղերի լողի մրցումներին և ոսկե մեդալ նվաճել: Բարսեղյանն առաջին տեղն է զբաղեցրել 100 մ բաթերֆլայ ոճում՝ մրցատարածությունը հաղթահարելով 55.09 վայրկյանում:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում