Հասարակական

Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքից տարհանվել է 65 բնակիչ. հրդեհը մեկուսացվել է

2 րոպեի ընթերցում

Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքից տարհանվել է 65 բնակիչ. հրդեհը մեկուսացվել է

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքից տարհանել են 65 քաղաքացու։ Շենքի վերելակի հորանում բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Նախնական տվյալներով՝ կան տուժածներ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։

«Օգոստոսի 7-ին, ժամը 11։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության«1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության մեքենան։

Իրականացվում են բնակիչների տարհանման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ժամը 13։36-ի դրությամբ տարհանվել է 65 քաղաքացի։

Նշվում է, որ ժամը 13։41-ին հրդեհը մեկուսացվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում