Էստոնիայում որոշել են հանրային տարածքից հանել բոլոր խորհրդային հուշարձանները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի կառավարությունը օգոստոսի 4-ին կայացած նիստում որոշում Է ընդունել հանրային տարածքից խորհրդային հուշարձանները հանելու վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախարարների կաբինետի նիստում մենք հանգամանորեն քննարկել ենք, թե ինչպես վարվել հանրային տարածքից օկուպացիոն իշխանության սիմվոլիկայով հուշահամալիրները հեռացնելու հարցում: Ըստ գնահատումների, Էստոնիայում դրաց թիվը հասնում Է 200-ից մինչեւ 400-ի: Գլխավորը որոշված Է. կարմիր կոթողները հարկավոր Է վերացնել հանրային տարածքից, եւ մենք դա կանենք ամենակարճ ժամկետներում»,-ասել Է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում:

Նա նշել Է. քանի որ հուշարձանները պատկանում են տեղական իշխանություններին, «կոնկրետ ժամանակը եւ կարգը կախված են տեղի իշխանությունների պատրաստակամությունից ու լոգիստիկայից»: Կալլասն առանձնապես կանգ Է առել Ռուսաստանի հետ սահմանակից Նարվա քաղաքում T-34 տանկի հուշարձանի վրա, որտեղ բնակչության 90 տոկոսը ռուսալեզու բնակիչներ են, որոնցից շատերը դեմ են հանդես գալիս տանկի վերացմանը:

Այսպես, օգոստոսի 3-ին եւ լույս օգոստոսի 4-ի գիշերը կոթողի շուրջ նկատել են տասնյակ մարդկանց, որոնք, ոստիկանության տվյալներով, իրենց խաղաղ ու հանգիստ են պահել, բայց կառավարությունը չի բացառում, որ կոթողի հեռացումը կարող Է լարվածություն առաջացնել հասարակության մեջ:

«Ներկայում այդ տանկը պատկանում Է Նարվա քաղաքին: Բայց քանի որ պարզ Է, թե Նարվան ինքը այն չի հանի դրա հետ կապված լարվածություն չառաջանալու կապակցությամբ, պարզ Է, որ կառավարությունը պետք Է պատասխանատվություն ստանձնի ու տեղափոխի ե՛ւ այդ, ե՛ւ մյուս հուշարձանները, որոնք սիմվոլիկ նշանակություն ունեն»,-կարծում Է վարչապետը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Բիշքեկում դրոշները բացակայել են նաև Ալիևի մյուս հանդիպումների ժամանակ. CivilNetCheck

Դպրոցականները հյուրընկալվել են Շրջակա միջավայրի նախարարությունում

Վարչապետը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությանը

ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի անցակետ

Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով

Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Հեռանում եմ խաղաղությամբ և հպարտությամբ. Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում

Քննարկվել են հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարները

Եվրահանձնաժողովը խստացնում է ChatGPT-ի, Reddit-ի և Roblox-ի կարգավորումները