Եվրոգոտում գնաճի արագացում, գործազրկության եւ ռեցեսիայի սաստկացում են սպասում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոգոտու երկրներում հոռետեսությամբ են նայում արժութային միության տնտեսական հեռանկարներին՝ սպասելով գնաճի արագացում, ինչպես նաեւ գործազրկության եւ ռեցեսիայի սաստկացում: Այդ մասին են վկայում սպառողական սպասումների հարցման՝ օգոստսի 4-ին տարածված արդյունքները, հարցում, որը հունիսին կատարել Է Եվրոպայի կենտրոնական բանկը (ԵԿԲ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Առաջիկա 12 ամսում սպառողներն սպասում են գնաճի արագացում, տնտեսական ռեցեսիայի սաստկացում, ինչպես նաեւ գործազրկության աճ»,- նշված Է փաստաթղթում: Միջին հաշվով հարցման մասնակիցները ելնում են այն բանից, որ գների աճի միջին տեմպերը տարվա ընթացքում կկազմեն շուրջ 5 տոկոս: Նրանք նաեւ տնտեսական անկման մակարդակը գնահատել են եվրոգոտու երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 1,3 տոկոս, գործազրկությանը՝ աշխատունակ բնակչության 11,5 տոկոս, ճշտել են ԵԿԲ-ում:

Սպառողական սպասումների հարցումը կատարվում Է ամենամսյա հիման վրա ՝ «գնային կայունացման միջոցների ճշտման» նպատակով: Դրան մասնակցում Է 18 տարեկանից բարձր շուրջ 14 հազար մարդ Բելգիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից եւ Նիդեռլանդներից: ԵԿԲ-ի տվյալներով՝ այդ երկրներին Է բաժին ընկնում արժութային միության ՀՆԱ-ի շուրջ 85 տոկոսը եւ դրա բնակչության մոտավորապես 83,8 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը